Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Investin.am նոր բիզնես-պորտալի շնորհանդեսին։
Investin.am բիզնես պորտալում ներկայացված են 100-ից ավելի ներդրումային նախագծեր, գործարկվել են ավելի քան 1800 արտահանող ընկերություններ և ներգրավված են շուրջ 250 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ասել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Investin.am բիզնես-պորտալի իմ ընկերներին այս նախաձեռնության համար։ Ես հավատում եմ, որ իրենց նվիրված աշխատանքի արդյունքում նրանք բեկում կմտցնեն ձեռնարկատերերի համար ներդրումային կապիտալի շեշտակի հասանելիության բարձրացման գործում։ Իմ կարծիքով՝ Հայաստանում հիմնվող բոլոր ընկերությունները պետք է ձգտեն ագրեսիվ աճի՝ թիրախավորելով հիմնականում արտաքին շուկաները։ Հայ գործարարները պետք է ընդլայնեն իրենց մտահորիզոնն ու չսահմանափակվեն փոքր բիզնեսներով»։