Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են ոչ Մոսկվայի մեղքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հենց Կիևը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնի, Մոսկվան, բնականաբար, դրական պատասխան կտա։ Կարևորն այն է, որ քննարկելու բան ունենք»,- ասել է Ռուդենկոն։
Ավելի վաղ դիվանագետը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ ոչ մի ձևաչափով այլևս չեն ընթանում։
Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում կայացնելուց առաջ երկրում պետք է հաշվի առնեն աշխարհաքաղաքական իրավիճակը։