Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը և այդ երկու երկրի տարածքում դաշինքի ներկայությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Մատվիենկոն։
Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կապահովի իր անվտանգությունը:
Մատվիենկոյի խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի քաղաքական վիճակի վրա։
«Դաշինքին անդամակցության կարիք չկար, քանի որ Ֆինլանդիային և Շվեդիային ոչինչ չի սպառնում»,- վստահեցրել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսությունը վերսկսել հնարավոր կլինի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։