Ուկրաինայի ազատագրված շրջանների ապագան կախված է այդ տարածքների բնակիչներից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչինչ հնարավոր չէ անել՝ առանց բնակիչների կամարտահայտման․ նրանք պետք է կողմնորոշվեն՝ ինչպես և ում հետ են ուզում ապրել»,- ընդգծել է Պեսկովը։
Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը Մելիտոպոլ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը կվերականգնի Ուկրաինայի բոլոր ազատագրված տարածքները և այդտեղ շրջանառության մեջ կդնի ռուսական ռուբլին։
Նա հավելել էր, որ Զապորոժիեի շրջանը կարող է տեղ գտնել «ռուսական համերաշխ ընտանիքում»։