Նյու Յորքում մեկնարկել է առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը, որին մասնակցում է Հայատանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Անդամ պետությունները Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրով որոշել են, որ Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը կծառայի որպես միջկառավարական գլոբալ հարթակ Հռչակագրի տարբեր ոլորտների կատարման և առաջընթացի վերաբերյալ հարցերը քննարկելու համար, ներառյալ կայուն զարգացման նպատակների 2030 թ-ի օրակարգին առնչվող հարցերը, որին ևս փաստաթուղթն առնչվում է:
Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը տեղի կունենա յուրաքաչյուր 4 տարին մեկ անգամ: Ամեն անգամ ֆորումի արդյունքները կամփոփվեն միջկառավարական մակարդակում համաձայնեցված Առաջընթացի հայտարարությամբ: