Բեռլինն այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են ՆԱՏՕ-ին Ուկրաինայում հակամարտության կողմ դարձնել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Հարձակման ենթարկված երկրին աջակցելը լարվածության օջախներ ստեղծելու փորձ չէ»,- հավելել է Շոլցը:
Նա կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա հակամարտությունից, իսկ Ուկրաինան պետք է դիմադրի։
«Պարտադրված խաղաղություն չի լինելու, քանի որ ուկրաինացիները դա չեն ընդունում․ մենք էլ չենք ընդունում»,- եզրափակել է կանցլերը։