Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան - Գյումրի - Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 (մոտ 34 կմ) ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։
Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան - Գյումրի - Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 (մոտ 8 կմ) ճանապարհահատվածի և Մ1 Երևան - Գյումրի - Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 (մոտ 34 կմ) ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ։
Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։