«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ Կառավարությունը մայիսի 19-ի նիստին հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները:
Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով:
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին: