Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հեռանկարները՝ հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
«Ուշադրությունը հիմնականում կենտրոնացվել է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման վերսկսման հեռանկարների ուղղությամբ», - տեղեկացրել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի: