Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին:
Անկարան այդ իրադարձությունների տարելիցի վերաբերյալ հայտարարություններն «անհեթեթություն» է որակել:
Նախարարությունում նաև զգուշացրել են. «Անցյալի վրա հիմնված թշնամանք հրահրելու փորձերը միայն մոլորության մեջ են դնում երիտասարդ սերնդին և օգուտ չեն բերում խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին»:
«Մենք Հունաստանին առաջարկում ենք փաստերը խեղաթյուրելու փոխարեն՝ համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել՝ խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայաստանը ճանաչել է 2015 թ. մարտի 24-ին: Հունաստանում մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր: