Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը երկար կտևի: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Սա մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ»,- նշել է կանցլերը։
Նա հավելել է, որ հունիսին Եվրահանձնաժողովը պետք է գնահատի Կիևի՝ կառույցում հայտնվելու հեռանկարները։ «Եվրամիությունն արդեն վաղուց անդամակցություն է խոստացել Արևմտյան Բալկանների երկրներին: Ուկրաինային արագացված ընթացակարգով կառույց ընդունելն անարդար կլինի նրանց հանդեպ»,- համոզմունք է հայտնել կանցլերը։