2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Եվրոպական այս կարևոր ստուգատեսում Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Շիրակի մարզի 4 տիտղոսակիր բռնցքամարտիկները՝
Արթուր Հովհաննիսյան՝ 51 կգ քաշային կարգ, Եվրոպական մարզական խաղերի և Եվրոպայի չեմպիոն.
Հովհաննես Բաչկով՝ 63,5 կգ քաշային կարգ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական մարզական խաղերի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր.
Համբարձում Հակոբյան՝ 80 կգ քաշային կարգ, Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն.
Դավիթ Չալոյան՝ +91 կգ քաշային կարգ, աշխարհի փոխչեմպիոն: