էլեկտրոնային եղանակով մատյանները տեսնելու համար բուժաշխատողը ուղղակի մուտք է գործում հետևյալ վահանակ և ընտրում մատյանի տեսակը:
Թղթայինից անցում էլեկտրոնային գրանցամատյանի: Մայիսի 15-ից բուժհաստատություններում մի շարք գրանցամատյանների վարումը հենց այդ եղանակով է իրականացվում՝ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով:
Գեորգի Ասատրյան («Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գործառնական բաժնի ղեկավար) - Թղթային տարբերակով լրացնում էին գրանցամատյաններ, տեղեկատվությունը քանի որ էլեկտրոնային տարբերակով մուտքագրվում էր էլեկտրոնային առողջապահական համակարգ, արդեն էլեկտրոնային ձևաչափով է: Նույն մատյանները նույն վերնագրերով նույն ձևաչափով կարողացել ենք էլեկտրոնային ստանալ, թվայնացնել, ու արդեն թղթային վարելու իմաստը վերանում է այդ դեպքում:
10-ից ավելի մատյաններ արդեն անցել են էլեկտրոնայինի՝ այցելությունների վերաբերյալ գրանցամատյանից մինչև տնային այցերի, պատվաստումների, անաշխատունակության թերթիկների գրանցամատյաններ: Գործընթացը շարունակվում է նաև մյուս մատյանների համար: Անկետաների թվայնացում և անցում էլեկտրոնայինի ևս նախատեսվում է:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Սա էլեկտրոնային առողջապահության զարգացման փուլերից մեկն է, և էլեկտրոնային մատյանները կարևորագույն գործառույթ ա, որը թվայնացվելու դեպքում մենք ամբողջովին հեշտացնում ենք բժշկի աշխատանքը և ազատում ենք բժշկին, բուժքրոջը հավելյալ փաստաթուղթ լրացնելուց:
Նախարարի տեղակալն ընդգծում է՝ գրանցամատյանների էլեկտրոնային վարումը թույլ է տալու ոչ միայն խնայել ժամանակը, այլև ունենալ համակարգված վիճակագրություն: Թղթային մատյաններ չօգտագործելով՝ հնարավոր է նաև գումար տնտեսել: Բուժաշխատողների համար նաև թրեյնինգներ են անցկացվել:
Արտակ Ջումայան - Մենք ներդնելու ժամանակ պիլոտ տվել ենք, որպեսզի իրենք աշխատեն, դրանից հետո արդեն ընդունվելով հրամանը՝ ուժի մեջ մտնելուց առաջ, մի հատ էլ անցկացրել ենք թրեյնինգ:
Պատրաստվել են նաև թղթային ուղեցույցներ: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ բուժաշխատողները պատրաստ են աշխատել բարեփոխված համակարգով: