ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արագ որոշում կկայացնեն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը՝ Ստոլտենբերգը նշել է, որ առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-ի երկրների շրջանում տարաձայնություններ են ի հայտ գալիս:
«Սակայն դաշինքը միշտ լուծում է գտնում»,- հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հույս էր հայտնել, որ կառույցի երկրներին կհաջողվի մի քանի ամսվա ընթացքում լուծել այս երկրների անդամակցության հարցը։