ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին և Շվեդիայի վարչապետ Մագդալեն Անդերսոնին:
Կողմերը եռակողմ հանդիպում կանցկացնեն, որին կմիանա նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը: Բանակցություններից հետո պաշտոնյաները հանդես կգան կարճ հայտարարություններով:
Քննարկումների առանցքային հարցը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերն են:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու հարցը: