Համաշխարհային հանրությունը չի կարող ամբողջությամբ լուծել պարենային ճգնաժամի խնդիրը՝ առանց ռուսական և բելառուսական պարարտանյութերի, ինչպես նաև առանց ուկրաինական հացահատիկի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով պարենային անվտանգության հարցերով նախարարական խորհրդաժողովում։
Նա ընդգծել է, որ ռուսական մթերքներն ու պարարտանյութերը պետք է լիարժեք և անսահմանափակ մուտք ունենան համաշխարհային շուկաներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ցորենի և պարարտանյութերի արտահանման հարցերը քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ հավելելով, որ անվտանգության և տնտեսության ոլորտում համալիր որոշումների ընդունումը բարի կամք է պահանջում բոլոր կողմերից։