Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Դատարանը խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
Հայտնենք, որ նշված հանցավոր արարքի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով: