Վերջերս Լեհաստանի կրթության նախարար Պշեմիսլավ Չարնեկի հարցազրույցը ռումբի էֆեկտ է առաջացրել ուկրաինացի միգրանտների շրջանում, որոնք ոչ մի դեպքում մտադիր չեն վերադառնալ հայրենիք՝ գրում է Eadaily-ն։
Նախարարն ասել է, որ լեհական դպրոցները ուկրաինացի երեխաների համար չեն։ Պաշտոնյայի խոսքով՝ մայիսի 24-ին Ուկրաինայից մոտ 7000 փախստական երեխա պետք է քննություն հանձնի լեհերենի իմացության համար։ Նրանք, ովքեր չեն հանձնի, կմնան երկրորդ տարին կամ չեն կարողանա ընդունվել Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։
«ժամանակներն են այսպիսին: Լեզուն չիմացող, լեհական գրականությունը չիմացող երեխային չենք կարող նույնացնել ութ տարի տարրական դպրոց գնացած և մեր համակարգում սովորած երեխայի հետ»,- հայտարարել է կրթության նախարարը։