Երևանում վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ակցիաները: Մի խումբ ընդդիմադիրներ փակել են Նալբանդյան փողոցը։
Փակ են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ընդդիմադիրներն ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։
ՀՀ ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին, որ կա 73 բերման ենթարկված: