Հանրային հեռուստաընկերությունը ուրախ է տեղեկացնել, որ Առաջին ալիքի եթեր է վերադառնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը:
Համապետական սփռում ունեցող Առաջին ալիքի հեռուստադիտողը շատ շուտով հնարավորություն կստանա դիտելու ազգային ընտրանու խաղերն ու երկրպագելու մեր հավաքականին:
Հետևե՛ք նորություններին՝ տեղեկանալու առաջին խաղի հեռարձակման մանրամասներին: