Այսօր՝ մայիսի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ընդունել է Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության՝ Փրկարարության և պաշտպանության վարչության, Կիպրոսի բնակչության պաշտպանության ծառայության, Հելլենական հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:
Ա. Գասպարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, մաղթել աշխատանքային խմբին արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության պաշտպանության ոլորտում ԱԻՆ համագործակցությունը Եվրամիության հետ:
2023 թվականին ՀՀ-ում նախատեսված է անցկացնել դաշտային վարժանք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի պլանավորման և իրականացման գործընթացին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: Ծրագրի համաղեկավար է հանդիսանում Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչ Եվանգելոս Կատսարոսը:
Ճանաչողական այցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի՝ վարժանքի նախապատրաստական աշխատանքներին, պլանավորվել են առաջիկա հանդիպումները: