Մեկ օրվա ընթացքում ուկրաինական «Ազով» գումարտակի 694 զինյալ, այդ թվում՝ 29 վիրավոր, որոնք նախկինում արգելափակված էին «Ազովստալում», հանձնվել են՝ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Գեներալը պարզաբանել է, որ մայիսի 16-ից 959 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր, որոնցից 51-ը տեղափոխվել է ԴԺՀ-ի տարածքում գտնվող Նովոազովսկի հիվանդանոց։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներն օդից խոցել են ուկրաինական զորքերի երկու հրամանատարական կետ, ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 31 տարածք, ներառյալ՝ եվրոպական երկրներից օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների դիրքերը: