Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա, քաղաքային իշխանությունների ջանքերով, ժամեր անց վերականգնվել էր։