Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին այսօր՝ մայիսի 18-ին, միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։
Այսօր թանգարանը անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-17:00-ն։
Թանգարանի չորս սրահում ցուցադրված են Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
Ներկայացված են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներ։