Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։
Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 դրամի չափով։
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։