Սիրիան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ է խնդրել: Այս մասին հայտնել է Բելառուսի Հանրապետության Խորհրդի միջազգային գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռաչկովը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում այդ հարցը կքննարկվի նախ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի նիստում, ապա, հավանաբար, նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդում:
Անդրադառնալով Սիրիայի դիմումին՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ Երևանն առարկություն չունի ՀԱՊԿ ԽՎ-ում Սիրիային դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում: