Մարիուպոլի պաշարված նավահանգստի ուկրաինական հենակետում պահվող վերջին ուժերը երեկ տարհանվել են, ըստ երևույթին՝ քաղաքը զիջելով Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Ուկարինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, զինված ուժերը, ազգային գվարդիան և սահմանապահ ծառայությունը համատեղ ձեռնարկել են «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված Մարիուպոլի պաշտպաններին փրկելու գործողությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է հանձնված նաև ուկրաինացի զինվորականների տեղափոխումը շրջափակման մեջ գտնվող «Ազովստալ» գործարանից:
Ուկրաինական կողմի տվյալով՝ երեկ բացված հումանիտար միջանցքներով ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Նովոազովսկի հոսպիտալ է տարհանվել 53 ծանր վիրավոր զինծառայող, ևս 211 մարդ տեղափոխվել է Օլենևկա։
Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ ամեն բան անելու են ուկրաինացի զինվորներին վերադարձնելու համար: