Ուկրաինական հակամարտությունը որևէ կերպ չի անդրադառնա Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական գործընկերության վրա՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են, և մենք թույլ չենք տա՝ որևէ խնդիր խաթարի այդ հարաբերությունները։ Մենք կփորձենք օգտագործել այդ ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ և մեր լավ հարաբերությունները Կիևի հետ, որպեսզի վերջ դնենք պատերազմին»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: