«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմինի փողոցը, Բաղրամյան պողոտայի «Բարեկամություն» մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են:
Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված է Արագածի-Մայիսի 9-ի խաչմերուկը: Ոստիկանությունը փորձում է քաղաքացիների օգնությամբ վերականգնել երթևեկությունը։
Երևանի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին:
ՀՀ ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ կա 155 բերման ենթարկված: