Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվել է Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի կատուն» վեպի համար: Վեպը գերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը:
Միջոցառումն ուղեկցվել է Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտական և պարեղանակների կատարումներով: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել Քոբուրգ քաղաքի ոսկե գրքում: