ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է երեկ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված
բռնության դեպքին:
«Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:
Բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանան յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:
Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: