Ռուսաստանը չէր ցանկանա միջամտել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հարաբերություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արձագանքը այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը:
«Խնդիրն այն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, իսկ Թուրքիան դաշինքի անդամ է: Դա այդ երկրների միջև հարաբերությունների հարց է, ինչպես նաև խնդիր՝ դաշինքի ներսում: Մենք չէինք ցանկանա միջամտել այդ հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ ներկայացնելով Ռուսաստանի մոտեցումը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը: Նա այդ դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ այդ երկրները հրաժարվել են արտահանձնել ահաբեկչական կազմակերպություններին մասնակցության համար կասկածվող անձանց: Մյուս պատճառը, ըստ Էրդողանի, այդ երկրների կողմից պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների կիրառումն է: