Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության առաջարկին։ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելուն կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 8-ը։
Ավելի վաղ երկրի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը երկարատև քննարկումներից կարծիք էր հայտնել, որ Ֆինլանդիան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։