ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Նամակում ասված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։
Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: