Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը կարծիք է հայտնել, որ Թուրքիան չի խոչընդոտի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ Անկարան չի կարող իր վրա վերցնել երկու երկրների անդամակցության մերժման պատասխանատվությունը:
Ասելբոռնի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այնքան էլ չի հետաքրքրում Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցը. նա ավելի շատ մտահոգված է քրդական խմբերի հետ կապված իրավիճակով:
«Հավանաբար Էրդողանը փորձում է բարձրացնել գինը: Նա «առևտրականի մտածելակերպ ունի»,- նշել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: