Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը:
Անն Լինդեն նշել է, որ այն ուղարկվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Արտգործնախարարի խոսքով՝ սա լավագույն որոշումն է Շվեդիայի համար:
Այսօր սպասվում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը նույնպես կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը: