Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին ու ընդլայնման քաղաքականությանը, նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի, որ առճակատման ճանապարհը լավ ավարտ չի ունենալու:
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և երրորդ երկրների անվտանգության ու քաղաքական մոտեցումների անտեսումը։
Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը գործադրում է բոլոր ջանքերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատելու համար, այդ կապակցությամբ Իրանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերի նոր փուլ սկսել: