Իրենց տարածքում զինված հակամարտության դեպքում Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին և Մոլդովային նույնպիսի աջակցություն ցուցաբերելու, ինչպիսին Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք կօգնենք Վրաստանին, ինչով կկարողանանք, որպեսզի նրանք հաղթահարեն բոլոր մարտահրավերները։ Մենք գիտենք, որ Վրաստանն ու Մոլդովան Ռուսաստանից վտանգ են զգում, և մենք պատրաստ կլինենք աջակցելու նրանց այնպես, ինչպես դա անում ենք Ուկրաինայի դեպքում։ Բարեբախտաբար, Վրաստանում և Մոլդովայում պատերազմ չկա»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: