«Ազովստալի» շրջանում մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողներին տեղափոխում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Նովոազովսկի բուժհաստատություն՝ անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար։ Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 16-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ռազմական գերատեսչությունից պարզաբանել են, որ ներկայումս ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԺՀ-ի ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել Ուկրաինայի Զինված ուժերի 10 մարտիկների հետ, որոնք սպիտակ դրոշներով լքել են Մարիուպոլի «Ազովստալի» տարածքը։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին տարածքից հեռացնելու վերաբերյալ։
Նշվում է նաև, որ գործարանում կա շուրջ 1000 մարտիկ, նրանցից 600-ը վիրավոր են, 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։