Բրյուսելում նախատեսված է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների պլանային հանդիպումը, որին մասնակցելու է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է արևմտյան գործընկերների հետ քննարկել Կիևին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և զենք տրամադրելու հարցերը։
Bloomberg TV-ի հետ հարցազրույցում Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջումներ անել Ռուսաստանին, այդ թվում՝ Դոնբասի ու Ղրիմի հարցում՝ զինադադարի հասնելու համար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիան փորձել է համոզել Ուկրաինային գնալ նման զիջումների։
Եվրահանձնաժողովը պատրաստվում է Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր փաթեթ առաջարկել, որը նախատեսում է երկարաժամկետ վարկեր տրամադրել Կիևին՝ վերականգնումն ու լիկվիդացիան ապահովելու համար։
ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ՝ ռուսական նավթի էմբարգոն։ Միության ներսում տարաձայնությունների պատճառով Եվրահանձնաժողովը ստիպված է եղել որոշ մեղմացումներ անել այդ հարցում։ Հունգարիային և Սլովակիային առաջարկվել է շարունակել ռուսական նավթի գնումը մինչև 2024 թվականի վերջ՝ այդ կերպ ապահովելով պատժամիջոցների փաթեթի հաստատումը։