Կոտայքի մարզում հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը (կմ 25+200-կմ 36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է։
Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը (կմ 0+000-կմ 10+000), որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։
Երկու հատվածներում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի այս տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։