Ոստիկանությունից հայտնում են՝ վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք:
Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները:
Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արին-Բերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղով շարժվելով դեպի մայրաքաղաքի կենտրոն՝ նրանք փորձել են արհեստական խցանումներ առաջացնել ավտոճանապարհներին: