Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել նավթագազային արդյունաբերության «համագործակցության քարտեզը», որտեղ ամրագրված են էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն ու որոշումներ: Այդ մասին դիվանագետը հայտարարել է РИА Новости-ի հետ հարցազրույցում։
Դիվանագիտական ներկայացուցչի խոսքով՝ Իրանի կառավարությունը նպատակ ունի լրջորեն խորացնել համագործակցությունը Մոսկվայի և ռուսական էներգետիկ ընկերությունների հետ։
Մեկ այլ հարցազրույցում դեսպանը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների մաս է անվանել նաև ռազմական համագործակցությունը: Նա նշել է, որ ձեռք բերված պաշտպանական համագործակցությունը չի սահմանափակվում միայն համապատասխան տեխնիկայի ձեռքբերմամբ և ուղղված է երկու պետությունների անվտանգության ամրապնդմանը։