Արևելյան Միջերկրականից գազը կարող է դառնալ ռուսական գազին այլընտրանք ԵՄ-ի համար, Անկարան պատրաստ է մաս կազմել այդ գործընթացին՝ ասել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Reuters-ի հետ հարցազրույցում։
«Այդ գազը կարող է այլընտրանքային աղբյուր դառնալ Եվրամիության համար, որը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ֆոնին: Հիմնական այլընտրանքներից մեկը արևելյան միջերկրածովյան գազն է: Թուրքիան փորձում է օգնել այդ հարցում՝ դառնալով գործընթացի մաս»,- ասել է Կալինը։
Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ «նոր իրողություններն էներգետիկայի ոլորտում կստեղծեն նոր հնարավորություններ, թե ոչ բախումներ»։