Մայիսի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Ինչ վերաբերում է պատվաստումային գործընթացին, ապա ներկայացվեց, որ Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 864 650 պատվաստում:
Առաջին բաղադրիչով պատվաստվել է 448 915, երկրորդ բաղադրիչով՝ 394 713 քաղաքացի:
Խթանիչ դեղաչափվ պատվաստվել է 21 022 քաղաքացի: