Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսօր չի վերաբացվելու։
Կենտրոնից հայտնում են, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են. բացման մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:
Բժշկական կենտրոնը 2020 թվականի ապրիլից գործել է բացառապես որպես քովիդ-կենտրոն, այսօրվանից այն նորից պետք է դառնար բազմապրոֆիլ: