ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այսօրվա միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները:
«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները:
Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում՝ օրենքի տառին համապատասխան»,- գրել է Ավանեսյանը: