«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ընդդիմադիրները ավտոերթեր են իրականացրել:
Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արին-Բերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղով շարժվելով դեպի մայրաքաղաքի կենտրոն՝ նրանք փորձել են արհեստական խցանումներ առաջացնել ավտոճանապարհներին:
«Հրազդան» մարզադաշտի մոտ ոստիկանները կանգնեցրել են մեքենաները՝ պահանջելով բացել ճանապարհը: Պահանջը չկատարած վարորդները բերման են ենթարկվել:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից «Լուրերին» հայտնեցին, որ ժամը 11:00-ի դրությամբ 21 անձ է բերման ենթարկվել:
Ըստ շարժման տարածած հաղորդագրության՝ Ֆրանսիայի հրապարակում այսօր հանրահավաք նախատեսված չէ: