Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։
Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»: