2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը՝ 7,2 տոկոս: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստիում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ ներկայացնելով ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«Գնաճի ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-7,75 տոկոս: 2021 թվականի համար ԿԲ-ն նախատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ: Գնաճի կանխատեսումը կազմել է 6,2 տոկոս: Աստիճանաբար և՛ տնտեսական աճի կանխատեսումներն են փոփոխվել, և՛ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն են ավելացել տարվա ընթացքում: Արդյունքում ունեցանք 5,7 տոկոս տնտեսական աճ և 7,4 տոկոս գնաճ»,- ասաց նա:
Թվարկելով գնաճի պատճառները՝ Խաչատրյանն ընդգծեց միջազգային շուկայում փոփոխությունները:
Խաչատրյանը նշեց, որ այս տարի կանխատեսվում է 6,5 տոկոս գնաճ, 1,5 տոկոս տնտեսական աճ: